հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. Լավրով

Հայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. Լավրով

Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով Ռուսաստանին հնարավորինս մեծ ցավ պատճառել: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Արևմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին՝ նախ և առաջ սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա դա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում։

Նախարարն ընդգծել է, որ այս ամենն արվում է միայն մեկ նպատակով։

«Ռուսաստանին հնարավորինս մեծ ցավ պատճառել, եթե կուզեք՝ ավելի բարդացնել Ռուսաստանի՝ որպես իսկապես մեծ տերության և քաղաքակրթության պահպանման ու ամրապնդման խնդիրը»,- ընդգծել է Լավրովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: