Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է՝ հակառակ լավատեսական հայտարարությունների, հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սակայն մենք տեսնում ենք շատ ավելի էական ռիսկեր, որոնք կապված են Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական աշխատանքների հետ, որոնք, ի դեպ, Հայաստանի իշխանությունները իրականացնում են առանց ԵԱՏՄ դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության:
Սա Ռուսաստանի և մեր միության մյուս անդամ պետությունների կողմից առաջացրել է օրինական մտահոգություններ, որոնք արտացոլվել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների կողմից մայիսի 29-ին Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ընդունված համատեղ հայտարարության մեջ»,- ասել է նա:



