երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Իրականությունը սա է. Հայաստանի համար դժվար կլինի առանց ԱՊՀ երկրների, առանց ԵԱՏՄ-ի, առանց ԱՊՀ-ի շրջանակում համագործակցության: Իսկ ինչի՞ համար են անհարկի բարդություններն ու դժվարությունները հայ ժողովրդի համար: ԱՊՀ երկրները և Բելառուսը, որքան գիտեմ, պատրաստ են օգնել Հայաստանին պահպանել այդ փոխգործակցությունը»,- նշել է Լեբեդևը։

  • Կիսվել: