չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2024 թվականին նվազել է

Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2024 թվականին նվազել է

 Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2023 թվականի համեմատ զգալիորեն նվազել է: Նման տվյալներ է ներկայացնում ATI_SU բեռնափոխադրումների բորսան։
Մասնավորապես, Հայաստանից արտահանումը նվազել է 29%-ով, ներմուծումը` 8%-ով։
Հայաստանի հիմնական գործընկերները մնում են Ռուսաստանը և Բելառուսը։ Ակտիվորեն աճում են եվրոպական ուղղությունը (Ֆրանսիա, Նիդեռլանդներ) և ասիական ուղղությունը՝ դեպի Ղազախստան։
Մատակարարումների հարցում մեծ դեր են խաղում եղանակային պայմանները. հիմնական առևտուրը տեղի է ունենում Ռազմավիրական ճանապարհով:

  • Կիսվել: