ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայաստանի և ԱՄՆ-ի գործընկերությունը չպետք է սպառնա այլ երկրներին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի և ԱՄՆ-ի գործընկերությունը չպետք է սպառնա այլ երկրներին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երեւանի եւ Վաշինգտոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիք հանդիսանա այլ երկրների համար․ նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը News.ru պորտալի հետ զրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։

«Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում, սակայն այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար»,- մեջբերում է պորտալը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերը։

  • Կիսվել: