երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս դիվանագետներին արտաքսած երկրների հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու ռիսկ կա. Պեսկով

Ռուս դիվանագետներին արտաքսած երկրների հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու ռիսկ կա. Պեսկով

Ռուս դիվանագետներին արտաքսած երկրների հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու ռիսկ կա։ Այս մասին LCI-ի եթերում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Դիվանագիտական ​​հարաբերությունների խզման վտանգ կա: Դիվանագետներին արտաքսելը նշանակում է փակել նման հարաբերությունների հնարավորությունը՛՛։

Մոսկվան, Պեսկովի խոսքով, ողջունում է Ուկրաինայի հարցով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը։

՛՛Մենք բարձր ենք գնահատում մշտական ​​երկխոսությունը Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ՛՛,-նշել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: