շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Հավայան կղզիներում տեղի կունենա վերջին տասնամյակների ամենահզոր փոթորիկը

Հավայան կղզիներում տեղի կունենա վերջին տասնամյակների ամենահզոր փոթորիկը

Այս շաբաթ Հավայան կղզիները պատրաստվում են  փոթորիկի հարվածի այն բանից հետո, երբ արևադարձային «Լալա» փոթորկի ուղին տեղափոխվեց հյուսիս`  մոտենալով  կղզուն: Այս մասին հաղորդում է CNN-ը։ 

Արևադարձային փոթորկի նախազգուշացում է տրվել Մաուի շրջանի համար, ներառյալ Մաուի, Լանաի, Մոլոկայ և Կահուլավե կղզիները: 

 Նահանգապետ Ջոշ Գրինը  հայտարարել է նահանգում արտակարգ դրություն՝ թույլ տալով պաշտոնյաներին ակտիվացնել Ազգային գվարդիան և օգտվել արտակարգ իրավիճակների ֆինանսավորումից, քանի որ նահանգը պատրաստվում է փոթորկին: Փոթորիկից առաջ Մաուի շրջանի պաշտոնյաները, որտեղ  ջրհեղեղների հետևանքները դեռևս չեն վերացել, կան ժամանակավոր տարհանման կետեր, որտեղ բնակիչները կարող են գնալ, եթե իրավիճակը էլ ավելի վատթարանա:

Հավայան կղզիներում փոթորիկներ միայն մի քանի անգամ են տեղի ունեցել ժամանակակից պատմության մեջ: Վերջինը, որը ցամաք էր հասել, արևադարձային «Օլիվիա» փոթորիկն էր 2018 թվականից ի վեր: Սակայն  պատմության մեջ ամենահզոր ցամաքային փոթորիկը տեղի է ունեցել 1992-ին

Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը նախազգուշացրել է կյանքին սպառնացող ջրհեղեղների և սելավների մասին, հատկապես զառիթափ տեղանքներում: Այդ ուժգնությամբ քամիները կարող են արմատախիլ անել ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը և առաջացնել էլեկտրաէներգիայի անջատումներ։

  • Կիսվել: