Հավատում եմ, որ լիբանանցիները կկարողանան Լիբանանը կրկին դարձնել Մերձավոր Արևելքի կենսական կենտրոն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Իսրայելական զորքերի դուրսբերումը և լիբանանյան բանակի տեղակայումը համատեղ սահմանին նոր էջ կբացեն խաղաղության մեջ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը Բեյրութում բանակցություններ է վարել հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ։
Նա պատրաստակամություն հայտնելով մոբիլիզացնել միջազգային հանրությանը Լիբանանին ամեն տեսակի աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ. «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու իսրայելական զորքերի անվտանգ դուրսբերումը հարավային Լիբանանից մինչև հունվարի 27-ը՝ հրադադարի համաձայնագրով նախատեսված վերջնաժամկետը»:
Դրանից բացի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է նախագահ Աունին հանրապետության ղեկավար ընտրվելու կապակցությամբ և համերաշխություն է հայտնել Լիբանանի տուժած ժողովրդին։
«Հավատում եմ, որ լիբանանցիները կկարողանան Լիբանանը կրկին դարձնել Մերձավոր Արևելքի կենսական կենտրոն»,-ասել է Գուտերեշը: