երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հատուկ գործողության սկզբում բանակցություններն ընդհատվեցին Արևմուտքի պատճառով. դեսպան

Հատուկ գործողության սկզբում բանակցություններն ընդհատվեցին Արևմուտքի պատճառով. դեսպան

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, որոնք տեղի ունեցան Բելառուսում հակամարտության ամենասկզբում, ընդհատվեցին արևմտյան երկրների ճնշման ներքո: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Շվեյցարիայում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Գանևիչը։
 

«2022 թվականի փետրվարին` ռազմական գործողությունների ակտիվ փուլի մեկնարկից հետո, մեր պետության ղեկավարի աջակցությամբ հաջողվեց Բելառուսի տարածքում կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլ։ Ցավոք, այդ երկխոսությունն ընդհատվեց Արևմուտքի ազդեցության տակ՝ չնայած նրան, որ կողմերն արդեն որոշակի պայմանավորվածություններ էին ձեռք բերել», - նշել Է դիվանագետը։

Գանևիչն ընդգծել է, որ Մինսկի համար սկզբունքորեն կարևոր է հնարավորինս շուտ գտնել հակամարտության խաղաղ լուծումը: Բելառուսը հետևողականորեն հանդես է եկել և շարունակում է հանդես գալ բանակցային գործընթացի շարունակման և արյունահեղության դադարեցման օգտին:
«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են մարդկային կյանքեր փրկելու մեր ձգտումը։ Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության խաղաղ կարգավորման և տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Որքան շուտ դա գիտակցեն, այնքան արագ առաջընթացի հնարավորություն կլինի», - հավելել է նա։

  • Կիսվել: