Հարավային Օսիան ու Աբխազիան՝ Վրաստանին, Արցախը՝ Ադրբեջանին. Սաակաշվիլին «բաժանել է» տարածքները
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Նախիջևանը և Քուր-Արաքսյան խառնարանը Հայաստանին վերադարձնելու մասին իրեն վերագրված խոսքերը ապատեղեկատվություն են, հաղորդում է Ռուսարմինֆոն:
Սաակաշվիլին ասել է, որ թե՛ նախագահության տարիներին, թե՛ դրանից հետո իր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել, և ինքն անընդունելի է համարում սահմանների փոփոխությունը:
Ըստ նրա՝ հակամարտությունները լուծման մեկ տարբերակ ունեն՝ Հարավային Օսիան ու Աբխազիան պետք է վերադարձվեն Վրաստանին, իսկ Արցախը՝ Ադրբեջանին:
Սաակաշվիլին նաև ասել է, որ Ալիևին համարում է եղբայր, իսկ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: