կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 Հարավային Կովկասում ԱՄՆ-ի միակ նպատակը կայուն խաղաղության ապահովումն է․ Պետդեպ

Հարավային Կովկասում ԱՄՆ-ի միակ նպատակը կայուն խաղաղության ապահովումն է․ Պետդեպ

Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ԱՄՆ-ի միակ նպատակը կայուն խաղաղության և կայունության ապահովումն է և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանությունը։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Բրյուսելն ու Վաշինգտոնը ապակայունացում են բերում Հարավային Կովկասում։

Միլլերը նաև նշել է, որ Հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյի` տարածաշրջանային այցի վերաբերյալ հատուկ հայտարարություններ այս պահին չկան: 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: