հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հարավային Կորեայում հաջողվել է վերահսկողության տակ առնել անտառային հրդեհները

Հարավային Կորեայում հաջողվել է վերահսկողության տակ առնել անտառային հրդեհները

Հարավային Կորեայի հրշեջները կանգնեցրել են անտառային հրդեհների անվերահսկելի տարածումը, որոնք մոլեգնում էին երկրի հարավ-արևելքում, ուրբաթ հաղորդում է Yonhap գործակալությունը։

Գործողությանը մասնակցել է մոտ 5580 անձնակազմ, 86 ուղղաթիռ և 569 հրշեջ մեքենա։

Սպասվում է, որ հրդեհների մարման համար կպահանջվի եւս հինգից վեց օր։

Հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ, ևս 37-ը վիրավորվել են։ Մինչև 38 հազար բնակիչ ստիպված է եղել տարհանվել։ Անտառային հրդեհները ոչնչացրել են մոտ 48 հազար հեկտար անտառ։

Նախագահի պաշտոնակատար Հան Դեոկ-սուն ներկայիս հրդեհներն անվանել է ամենասարսափելին երկրի պատմության մեջ:

  • Կիսվել: