Հարավային Կորեայի՝ իմփիչմենթի ենթարկված նախագահը դատարանի որոշմամբ հեռացվել է պաշտոնից
Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը միաձայն կողմ է քվեարկել նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնից ազատելու օգտին՝ այսպիսով սատարելով խորհրդարանի կողմից նրան իմփիչմենթի հայտարարումը, որը տեղի էր ունեցել երկրում ռազմական դրություն հայտարարելու պատճառով։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Դատարանի վճիռն ուժի մեջ է մտել անմիջապես, և երկիրը պետք է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնի 60 օրվա ընթացքում։ Ակնկալվում է, որ ընտրությունները կնշանակվեն հունիսի 3-ին։
Դատարանի որոշումից հետո Յուն Սոկ Յոլը ներողություն է խնդրել ժողովրդի ակնկալիքները չարդարացնելու համար։ Իսկ նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուն խոստացել է ապահովել կայունություն ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտներում։
Յուն Սոկ Յոլն իմփիչմենթի էր ենթարկվել 2024 թ. դեկտեմբերի կեսերին՝ սահմանադրությունը և երկրի օրենքները խախտելու համար: Դեկտեմբերի 3-ին նա երկրում ռազմական դրություն էր հայտարարել, զորքեր մտցրել Ազգային ժողով և պահանջել էր ձերբակալել քաղաքական գործիչների։ Ըստ դատարանի որոշման՝ երկրում ռազմական դրություն հայտարարելու իրավական նախադրյալներ չեն եղել։ Ըստ Կորեայի Հանրապետության սահմանադրության՝ նախագահը կարող է ռազմական դրություն հայտարարել պատերազմի ժամանակ կամ դրան համազոր արտակարգ իրավիճակի դեպքում։
Յուն Սոկ Յոլը ռազմական դրության հայտարարումն արդարացրել էր՝ մեղադրելով հիմնական ընդդիմադիր կուսակցությանն այն բանում, որ այն «կաթվածահար է անում» պետական գործերը՝ իր վարչակազմի