Հաքան Ֆիդանը հայտարարել է Անկարայի ՝ միջուկային մրցավազքի մեջ մտնելու հնարավորության մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Անկարայի ՝ միջուկային մրցավազքի մեջ մտնելու հնարավորության մասին, եթե տարածաշրջանի մյուս երկրները միջուկային զենք ունենան։
«Անկեղծ ասած, մենք չենք ցանկանում տարածաշրջանում տեսնել դրամատիկ փոփոխություններ, որոնք կարող են խախտել ուժերի ներկայիս հավասարակշռությունը։ Երկրները, օրինակ, որոնք խնդրահարույց հարցեր ունեն Իրանի հետ, կսկսեն ձգտել միջուկային զենք ունենալ։ Եվ մենք, հավանաբար, ստիպված կլինենք ակամա միանալ այս մրցավազքին»,- ասել է Հաքան Ֆիդանը:


