հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀԱՊԿ-ն հույս ունի, որ Հայաստանը հավասարակշռված որոշում կկայացնի

ՀԱՊԿ-ն հույս ունի, որ Հայաստանը հավասարակշռված որոշում կկայացնի

Հուսանք, որ որոշ ժամանակ անց Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կկայացնի հավասարակշռված որոշում և մենք միասին կշարժվենք առաջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հաղորդում է TASS-ը։

Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ «Հայաստանի հարցը բարձրացվում է ամեն անգամ, ոչ միայն Հավաքական անվտանգության խորհրդի նիստերում և մամուլի ասուլիսներում. այս հարցը նաև օրակարգում է՝ լրագրողների հետ փաստացւ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ»։

Նա նշեց, որ «Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է և իրավունք ունի միանալ որոշակի կազմակերպությունների կամ կասեցնել իր գործունեությունը [դրանցում]»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: