երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հանդիպում Թբիլիսիում. Ալիևն ու Վրաստանի նախագահն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին

Հանդիպում Թբիլիսիում. Ալիևն ու Վրաստանի նախագահն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին

Թբիլիսիում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը։ Ինչպես հաղորդում է Թբիլիսիում գտնվող ԱՊԱ-ի թղթակիցը, զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա։

Նշվել է, որ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, կանաչ էներգիայի, տրանսպորտի, ներդրումների և այլ ոլորտներում։

Հանդիպմանը ընդգծվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերը՝ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առումով։

  • Կիսվել: