շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հանդիպել են Տոյվո Կլաարն ու Իլհամ Ալիևը

Հանդիպել են Տոյվո Կլաարն ու Իլհամ Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնել է Ալիեւի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Հանդիպման ժամանակ, ըստ ՏԱՍՍ-ի, Ալիեւը հայտարարել է ներկայումս տարածաշրջանում ՛՛ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի համար՛՛։

Բացի այդ՝ նա նշել է, որ Ղարաբաղում արդեն ընթանում է զենք-զինամթերքի առգրավում, ՛՛հայտնաբերվել են մեծ քանակությամբ սպառազինությամբ պահեստներ՛՛։ Նա զրուցակցին տեղեկացրել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կզբաղվի տարածաշրջանում սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծմամբ։

Ալիեւը Կլաարին վստահեցրել է, որ ՛՛Ղարաբաղի հայ բնակչության բոլոր իրավունքները, այդ թվում կրթության, ինչպես նաեւ մշակութային, կրոնական, մունիցիպալ եւ ընտրական իրավունքները, կապահովվեն՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Կլաարը այցելել է Երեւան, որտեղ հանդիպել է Հայաստանի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

  • Կիսվել: