չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հանդիպել են Ալիևի օգնականն ու Իրանի նախագահի խորհրդականը

Հանդիպել են Ալիևի օգնականն ու Իրանի նախագահի խորհրդականը

Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանային:

Հաջիևը սոցցանցի իր էջում, մասնավորապես, գրել է. «Բաքվում հանդիպել ենք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայի հետ։

Հանդիպման ընթացքում մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների հարցերի շուրջ՝ երկու երկրների ղեկավարների հանձնարարականների համաձայն։

Նաև, ի շարունակություն բանակցությունների, որոնք տեղի էին ունեցել Իրան 2025 թվականի փետրվարին այցի ժամանակ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր»:

Նշենք, որ այսօր ավելի վաղ  Իրանի նախագահի խորհրդականը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

  • Կիսվել: