Հանդիպել են Ադրբեջանի վարչապետն ու Իրանի նախագահը
Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել «բարեկամության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա ադրբեջանաիրանական հարաբերությունների զարգացման՝ նոր բովանդակությամբ փոխշահավետ համագործակցությունը հարստացնելու շուրջ»։
Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և նավթագազային ոլորտներում Ադրբեջանի և Իրանի միջև նախագծերի իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը նաև նշել են Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովի կարևորությունը։
Ընդգծվել է, որ Ադրբեջանը Կասպից ծովը դիտարկում է որպես խաղաղության, բարեկամության և համագործակցության ծով։