ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր՝ հունվարի 19-ին։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության նիստից հետո հրամայել է բանակին չպահպանել հրադադարը Գազայի հատվածում, քանի դեռ արմատական ՀԱՄԱՍ շարժումը չի հանձնել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն:
«Վարչապետը անվտանգության խորհրդակցություն է անցկացրել՝ կապված ազատ արձակվելիք պատանդների ցուցակի ստացման հետաձգման հետ: Վարչապետը Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է, որ հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ 08:30-ին, չսկսել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ստացել ազատ արձակվող պատանդների ցուցակը, որը ՀԱՄԱՍ-ը պարտավորվել է տրամադրել»,- ասվում է հայտարարության մեջ:
Որին ի պատասխան ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ տեխնիկական պատճառներով հետաձգել է պատանդների ցուցակի ներկայացումը։