ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցը կախված է Իսրայելի կողմից համաձայնագրի բոլոր կետերի կատարումից
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումն ընդգծել է, որ իր զինաթափման հարցը կախված է Իսրայելի կողմից համաձայնագրի բոլոր կետերի կատարումից և կապված է, մասնավորապես, Գազայի հատվածից զորքերի լիակատար դուրսբերման և իսրայելական հարձակումների դադարեցման հետ։ Այդ մասին ասվում է շարժման՝ պաշտոնական տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ծանր սպառազինության հարցի ներառումը համաձայնագրի շրջանակների մեջ կապված էր ագրեսիայի բոլոր ձևերի լիակատար դադարեցման, Գազայի հատվածից զորքերի դուրսբերման, հնարավորինս արագ վերակառուցման հետ», - ընդգծվում է տեքստում։
ՀԱՄԱՍ-ի պայմանների թվում նշվել են նաև վարչական կոմիտեի աշխատանքի սկիզբը, միջազգային ուժերի տեղակայումը և ինքնորոշման իրավունքի, անկախ պաղեստինյան պետության ստեղծման երաշխիքները։ Շարժումն ընդգծել է, որ համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը կախված է Իսրայելի հանձնառությունից՝ կատարելու առաջին փուլի բոլոր դրույթները։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 30-ին հայտարարել է պայմանավորվածության ձեռքբերման մասին, որը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի կազմավորումների լիակատար զինաթափում։



