շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կայցելի Մոսկվա

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կայցելի Մոսկվա

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությունը՝ քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկի գլխավորությամբ, երկուշաբթի կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պատվիրակության աղբյուրին։

Ըստ լրատվականի՝ բանակցություններ են նախատեսվում ՌԴ ԱԳՆ-ում։

Հունվարի վերջին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Մարզուկի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածում պահվող ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Տրուֆանովի և դոնբասցի Մաքսիմ Խարկինի ճակատագիրը՝ հայտնելով Մոսկվայի շահագրգռությունը նրանց առաջնահերթ արձակման գործում։

  • Կիսվել: