կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ի նախկին ղեկավարն ամբողջ մուսուլմանական աշխարհին կոչ է արել ցույցեր կազմակերպել, միանալ Իսրայելի դեմ պատերազմին

ՀԱՄԱՍ-ի նախկին ղեկավարն ամբողջ մուսուլմանական աշխարհին կոչ է արել ցույցեր կազմակերպել, միանալ Իսրայելի դեմ պատերազմին

ՀԱՄԱՍ-ի նախկին ղեկավար Հալեդ Մաշաալը մուսուլմանական աշխարհին ուրբաթ օրը բողոքի ցույցեր անելու կոչ է արել՝ ի աջակցություն պաղեստինցիների։

«[Մենք պետք է] դուրս գանք արաբական եւ իսլամական աշխարհի հրապարակներ եւ փողոցներ ուրբաթ օրը»,- ասել է Մաշաալը, որն այժմ գլխավորում է ՀԱՄԱՍ-ի սփյուռքի գրասենյակը, նրա հայտարարությունը մեջբերել է Reuters-ը։

Մաշաալը, որն ապրում է Կատարում, ասել է, որ Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի եւ Եգիպտոսի կառավարություններն ու ժողովուրդները մեծ պատասխանատվություն են կրում պաղեստինցիներին աջակցելու հարցում։ «Հորդանանի... զավակներ, եղբայրներ եւ քույրեր... Սա ճշմարտության պահն է, եւ սահմանները մոտ են ձեզ, դուք բոլորդ գիտեք ձեր պատասխանատվությունը»,- ասել է նա։

Հորդանանը եւ Լիբանանը տուն են հանդիսանում պաղեստինցի շատ փախստականների համար։

Նրա կոչը հնչել է այն ժամանակ, երբ Իսրայելը խոստացել է ուժեղացնել ՀԱՄԱՍ-ի հարձակման պատասխանը ցամաքային հարձակմամբ այն բանից հետո, երբ իսրայելական կործանիչները գիշերը հարված են հասցրել Գազայի ավելի քան 200 թիրախների։ Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ անկլավում զոհվել է 950 մարդ, 5 000 հոգի վիրավորվել է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: