հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ՀԱՄԱՍ-ի հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է Իսրայելի Շաար Հանեգևի շրջանային խորհրդի ղեկավարը

ՀԱՄԱՍ-ի հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է Իսրայելի Շաար Հանեգևի շրջանային խորհրդի ղեկավարը

Շաար Հա-Նեգևի շրջանային խորհրդի ղեկավար Օֆիր Լիբշտեյնը սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ փոխհրաձգության ժամանակ, հայտնում է Times of Israel-ը։

Իսրայելի զինված ուժերը շարունակում են մարտերը ՀԱՄԱՍ խմբավորման դեմ Իսրայելի հարավում գտնվող մի շարք բնակավայրերում՝ Գազայի հատվածի հետ սահմանի մոտ։

Կրակոցներ են տեղի ունենում Քֆար Ազա, Սդերոտ, Սուֆա, Նահալ Օզ, Մագեն, Բերի քաղաքներում և Ռեյմի ռազմաբազայի շրջակայքում։

 

Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 6 մարդ։ Վիրավորների թիվը մոտենում է 300-ի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: