Համացանցում են հայտնվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման կադրերը
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողն իր արարքը բացատրել է ընտանեկան խնդիրներով, հայտնել են ոստիկանությունից։ Հարձակման կադրերը հայտնվել են սոցցանցերում։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։
Ըստ տեղեկությունների՝ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, կա վիրավոր։
Դեսպանատան վրա հարձակված անձը ձերբակալված է։