Հալեպում ուժգին հրաձգություններ ու բախումներ են. բնակիչներին խնդրում են տնից դուրս չգալ
Հալեպում ուժգին հրաձգություններ են և բախում, խնդրում են բնակիչներին տնից դուրս չգալ: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Հալեպի Շէյխ Մագսուտ և Աշրաֆիե շրջաններում ուժգին հրաձգություն է, ռմբակոծում և բախում էսկսվել Սիրիայի ժողովրդավարական և ապահովական ուժերի միջև։
«Կը թելադրուի մեր ժողովուրդի զաւակներէն բնակարաններէն դուրս չգալ եւ զգոյշ ըլլալ»,-նշված է գրառման մեջ:



