ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը. ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի  առաջին փոխնախագահ

Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը. ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի  առաջին փոխնախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, հակամարտությունը չպիտի լուծվի մարտի դաշտում, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի  առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

՛՛Անհրաժեշտ է ամեն ինչ տեղափոխել բանակցությունների սեղանի շուրջ, կրակը պետք է դադարեցվի", - հայտարարել է Ջաբարովը:

Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար գոյություն ունի Մինսկի խումբ ։

"Հակամարտություններից ոչ մեկը չպետք է լուծվի մարտի դաշտում", - ընդգծել Է սենատորը:

  • Կիսվել: