Հաղթողների սերնդի մեծ սխրանքը ոգեշնչում է մարտիկներին․ Պուտին
Հաղթողների սերնդի մեծ սխրանքը ոգեշնչում է ռազմական հատուկ ռազմական գործողության մարտիկներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ։
«Որքան էլ փոխվեն մարտ վարելու տեխնիկան և միջոցները, գլխավորը մնում է անփոփոխ. երկրի ճակատագիրը որոշում են մարդիկ։
Հաղթանակը միշտ եղել է և միշտ լինելու է Ռուսաստանինը:
Հաստատապես համոզված եմ, որ մեր գործն արդար է, մենք միասին ենք, հաղթանակը միշտ եղել է և միշտ լինելու է մերը: Փա՛ռք հաղթող ժողովրդին: Փա՛ռք վետերաններին: Փա՛ռք Ռուսաստանի զինված ուժերին: Շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ: Շնորհավոր Հաղթանակի օրը: Ուռա՜», - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Հաղթանակի շքերթին:
Հիշեցնենք` Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին նվիրված շքերթը։


