կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում ձեռնարկվում են Պուտինի անվտանգության լրացուցիչ միջոցառումներ. Պեսկով

Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում ձեռնարկվում են Պուտինի անվտանգության լրացուցիչ միջոցառումներ. Պեսկով

Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում ձեռնարկվում են Պուտինի անվտանգության լրացուցիչ միջոցառումներ՝ Կիևի սպառնալիքների պատճառով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մեծ տոների նախաշեմին, և, իհարկե, մեր երկրում մեծ տոների շարքին թերևս առաջին հերթին դասվում է Հաղթանակի օրը, համապատասխան հատուկ ծառայությունների գծով միշտ ձեռնարկվում են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ: Այդպես է տեղի ունենում նաև այս տարի, այդ թվում՝ հաշվի առնելով կիևյան ռեժիմի ահաբեկչական սպառնալիքի ֆոնին ստեղծված բավականին բարդ օպերատիվ իրավիճակը», - լրագրողներին ասել է Պեսկովը:

  • Կիսվել: