հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գրոսին ընդգծել է Իրանի հետ կառուցողական համագործակցության գործընթաց կիրառելու անհրաժեշտությունը

Գրոսին ընդգծել է Իրանի հետ կառուցողական համագործակցության գործընթաց կիրառելու անհրաժեշտությունը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Իրանի հետ կառուցողական համագործակցության գործընթաց կիրառելը միջուկային համաձայնագրի բոլոր կողմերի շահերից է բխում, գրում է parstoday.ir-ը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Կանադայի CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև 2023 թվականի մարտին ձեռք բերված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ արված քայլ էր, և կարևոր է պահպանել Թեհրանի հետ փոխգործակցությունը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում երաշխիքների հետ կապված հարցերի կարգավորման վերաբերյալ քայլեր են արվել:

2023 թվականի մարտին Ռաֆայել Գրոսիի Թեհրան կատարած երկօրյա այցից հետո Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պայմանավորվածություններ են ձեռք բերել երաշխիքների հետ կապված հարցերի կարգավորման շուրջ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի Թեհրան կատարած երկօրյա այցի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ու բանակցությունների ավարտին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տարածեցին համատեղ հայտարարություն,որում ասված է,-«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Իրանի միջև փոխգործակցությունը տեղի կունենա համագործակցության ոգով և գործակալության իրավասությունների և Իրանի Իսլամական Հանրապետության իրավունքների ու պարտավորությունների լիարժեք հարգմամբ՝ հիմնված երաշխիքների համապարփակ համաձայնագրերի վրա»:

  • Կիսվել: