Գրոհները հետ մղելու համար Իրանը ՀՕՊ նոր միջոցներ կգործարկի
Իրանը ծրագրում է ՀՕՊ նոր համակարգեր գործարկել՝ հակառակորդի հարձակումները հետ մղելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։
«Թշնամին բազմիցս հայտարարել է, որ ոչնչացրել է մեր ռազմական ներուժի մի մասը, այդ թվում՝ ծովային, օդային և հրթիռային ոլորտներում, սակայն մարտի դաշտում մենք միշտ ցույց ենք տվել, որ ներուժը մնացել է։ Հույս ունենք, որ կկարողանանք գործարկել ՀՕՊ նոր համակարգերը՝ թշնամու օդային հարձակումներին էլ ավելի լավ հակազդելու համար», - Աբդոլլահիի խոսքերն է մեջբերում իրանական SNN հեռուստաալիքը։
Զինվորականը նշել է նաև, որ Իրանը շարունակում է արդիականացնել իր սպառազինությունը։


