հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Գրենլանդիան մերն է և չի վաճառվում. Էգեդե

Գրենլանդիան մերն է և չի վաճառվում. Էգեդե

Գրենլանդիայի վարչապետ Մյութե Բուրուպ Էգեդեն հայտարարել է, որ Գրենլանդիան իրենցն է, և այն չեն կարող վերցնել կամ գնել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Էգեդեն, մասնավորապես, նշել է. «Գրենլանդիան մերն է։ Մենք չենք ցանկանում լինել ո՛չ ամերիկացիներ, ո՛չ դանիացիներ, մենք գրենլանդացիներ ենք: Ամերիկացիները և նրանց ղեկավարը պետք է հասկանան դա։ Մենք չենք վաճառվում, և մեզ չի կարելի հենց այդպես վերցնել։ Մեր ապագան կորոշվի մեր կողմից՝ Գրենլանդիայում»։

Նշենք, որ վարչապետի գրառմանը նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսում ունեցած ելույթը, որի ընթացքում նա նշել էր, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիան կընդունի իր կազմ, եթե նրա ժողովուրդը նման ցանկություն հայտնի:

Թրամփն ավելի վաղ առաջարկել էր, որ Դանիան հօգուտ ԱՄՆ-ի հրաժարվի Գրենլանդիայից: Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ է ամերիկյան ազգային շահերը պաշտպանելու համար։ Նա հրապարակայնորեն չէր բացառել նաև կղզին ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու համար ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։

 

  • Կիսվել: