Գոշա Կուցենկոյի մեքենայում հայտնաբերել են սպանված կնոջ մարմին. SHOT
SHOT Թելեգրամ-ալիքը տեղեկացրել է, որ ռուս դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում հայտնաբերվել է դանակահարված կնոջ մարմին։ Ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենան կայանել էր Մոսկվայի Կուտուզովի պողոտայի տներից մեկի բակում։ SHOT-ը նշել է, որ հին «Զապորոժեցում» դիակը նկատել են անցորդները։ Ինչպես հայտնի է դարձել ալիքին, մեքենան պատկանում է Կուցենկոյին։
Դեպքի վայր եկած փորձագետները տուժածի մարմնի վրա դանակի բազմաթիվ հետքեր են նկատել։ Մեքենայի սրահում հայտնաբերվել է նաեւ օգտագործված հակաբեղմնավորիչ։ Մահացածի ինքնությունը պարզվում է, ըստ ամենայնի՝ նա 30-35 տարեկան էր։ Սպանության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել։ Ըստ SHOT-ի՝ պարզվել է, որ նա 30-ամյա գործազուրկ Ալբերտ Աբդուլինն է Կազանից։
Նշվել է, որ տղամարդը բազմաթիվ դատվածություններ ունի, այդ թվում՝ սպանության, բռնաբարության, կողոպուտի եւ գողության համար։ Հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը վարում է ՌԴ Քննչական կոմիտեն, ընթացքին վերահսկելու է դատախազությունը։