կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Գնդակն ԱՄՆ-ի դաշտում է. Իրանի ԱԳ փոխնախարար

Գնդակն ԱՄՆ-ի դաշտում է. Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանը Պակիստանին ներկայացրել է պարտադրված պատերազմի վերջնական դադարեցման իր ծրագիրը, և այժմ գնդակը Ամերիկայի դաշտում է, որը պետք է ընտրի դիվանագիտության ուղին կամ առճակատման շարունակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, տեղեկացնում է Press TV-ն։

Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է երկու ճանապարհներին էլ՝ իր ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։

Պաշտոնյան նշել է, որ ցանկացած դեպքում երկիրը միշտ կպահպանի իր հոռետեսությունն ու անվստահությունն Ամերիկայի նկատմամբ, ինչպես նաև դիվանագիտական ազնվությունը։

  • Կիսվել: