ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին մեկնած «խաղաղության և բարեկամության ձեռքի» մասին

Թուրքիայի ՊՆ ղեկավարը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին մեկնած «խաղաղության և բարեկամության ձեռքի» մասին

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իր ադրբեջանցի եւ վրացի գործընկերների հետ քննարկել է զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները: Այս մասին Աքարը հայտնել է Կայսերիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք լուրջ ճանապարհ ենք անցել ռազմական համագործակցության ոլորտում եւ տեսնում ենք դրա պտուղները։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի մեկնած խաղաղության և բարեկամության ձեռքը, զերծ մնա սադրանքներից և նպատակ ունենա խաղաղ բանակցություններ վարել», - ընդգծել է թուրք նախարարը։

Ադրբեջանի նախարար Զաքիր Հասանովն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է բոլոր հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: