Գիշերվա ընթացքում ՌԴ երեք մարզերի երկնքում ուկրաինական 66 անօդաչու է խոցվել. ՊՆ
ՀՕՊ համակարգերը գիշերը ՌԴ երեք մարզերի վրա ուկրաինական 66 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 66 անօդաչու են ոչնչացրել՝ 41 անօդաչու՝ Բրյանսկի մարզի երկնքում, 24 անօդաչու՝ Կալուգայի և մեկ անօդաչու` Կուրսկի մարզի տարածքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։