Գիշերվա ընթացքում ՀՕՊ–ը 31 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 4 մարզում․ ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշեր երկրի 4 տարածաշրջաններում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսացվել և ոչնչացվել է ուկրաինական 31 ԱԹՍ, որից 26-ը՝ Կրասնոդարի երկրամասի, 3-ը՝ Բրյանսկի մարզի և 1-ական՝ Լենինգրադի և Յարոսլավլի մարզերի տարածքներում», – ասված է հաղորդագրության մեջ: