չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Գիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրա

Գիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրա

Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը մի քանի հարյուր ուկրաինական անօդաչու թռչող սարք զանգվածային հարձակում է իրականացրել Կրասնոդարի երկրամասի վրա, զոհվել է 2 մարդ, 8-ը՝ վիրավորվել, հարվածի տակ են հայտնվել 4 ձեռնարկություն և 21 բնակելի շենք, այդ թվում՝ բազմաբնակարան շենքեր: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:

Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցերում գրել է. «Այս գիշեր մեր պաշտպանական ուժերը եզակի գործողություն են իրականացրել Նովոռոսիյսկի ռազմածովային բազայում՝ Սև ծովում ռուսական նավատորմի վերջին հիմնական հենակետում, որը գտնվում է առաջնագծից ավելի քան 300 կմ հեռու»:

Զելենսկին մանրամասնել է, որ գործողությանը մասնակցել են «Պալյանիցա» անօդաչու սարքեր, «Նեպտուն» հրթիռներ և ռազմածովային անօդաչու համակարգեր:

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ հաստատվել են Ռուսաստանի ՀՕՊ դիրքերի, նավահանգստի և նավահանգստի ենթակառուցվածքների վրա հարվածները: Reuters-ը հայտնել է, որ Նովոռոսիյսկի հացահատիկի տերմինալը դադարեցրել է գործունեությունն ուկրաինական անօդաչու սարքի հարվածից հետո:

  • Կիսվել: