չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի կա․ հայտնի է պատվիրատուն

Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի կա․ հայտնի է պատվիրատուն

ԱԴԾ-ի տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթունի համար նախատեսված պայթուցիկը Օդեսայից ուղարկել են Բուլղարիա, Վրաստան և Հայաստան: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանի «Տրանսալիանս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով և կատարվել է փաստաթղթերի փոխարինում ։ Դրանից հետո այն ուղարկողն արդեն եղել է «Գու ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, ք.Ալավերդի), իսկ ստացողը՝ «ԼԻԴԵՐ» ՍՊԸ-ն (ք. Մոսկվա):

Ապա բեռը Վրաստանում գրանցված DAF 4 բեռնատարով հոկտեմբերի 4-ին հատել է ռուս-վրացական սահմանը Վերին Լարսում և հոկտեմբերի 6-ին տեղափոխվել և բեռնաթափվել է ՌԴ-ի Արմավիր քաղաքի մեծածախ բազայում:

Ձերբակալվածել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը, Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, «Լևան» անունով բրոքերը և Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։

ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել Է նաև Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի զննության տեսանյութը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: