Ղազախստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հրդեհ է տեղի ունեցել Աթիրաուի նավթավերամշակման գործարանում, փոխանցում է Tengrinews.kz։
Նշվում է, որ ընթանում են հրդեհի մարման աշխատանքներ, տուժածներ չկան։ Գործարանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։
Աթիրաուի նավթավերամշակման գործարանը Ղազախստանի երեք առաջատար նավթավերամշակման գործարաններից մեկն է։
Ձեռնարկությունը կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին և շահագործման է հանձնվել 1945 թվականին։ Ձեռնարկության նախագծային հզորությունը կազմում է տարեկան 5,5 միլիոն տոննա նավթ։



