Գերմանիայում կոչ են անում դադարեցնելու Ռուսաստանից պողպատի ներմուծումները
Դուք չեք կարող մեր պողպատաձուլական արդյունաբերության մեկ աշխատակցի բացատրել, թե ինչու է Եվրոպան դեռևս բաց պահում շուկան Պուտինի համար: Այս մասին Բեռլինում նոյեմբերի 6-ին նախատեսված «պողպատե գագաթնաժողովից» առաջ dpa-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը, փոխանցում է DW-ն։
Նշվում է, որ նա ասել է, որ Ռուսաստանում արտադրվող և ԵՄ-ում մշակվող պողպատե սալերը դեռևս ազատված են պատժամիջոցներից: Գերմանիայի ֆինանսների նախարարության ղեկավարը կոչ է արել «ավելի շատ եվրոպական հայրենասիրության»։
«Ավելի շատ ներքին արտադրություն, հստակ կենտրոնացում Գերմանիայից և Եվրոպայից էկոլոգիապես մաքուր, բարձրորակ պողպատի վրա։ Մեր ենթակառուցվածքների և ավտոմոբիլային արդյունաբերության նման կարևոր ոլորտներում մենք պետք է նախապատվություն տանք այստեղ արտադրվող պողպատին»,-նշել է նախարարը:


