երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Գերմանիայի պաշտպանության նախարարը Թրամփին մեղադրել է Հորմուզի նեղուցը փակելու մեջ

Գերմանիայի պաշտպանության նախարարը Թրամփին մեղադրել է Հորմուզի նեղուցը փակելու մեջ

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կիրակի օրը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հորմուզի նեղուցը փակելու մեջ՝ կոչ անելով վերաբացել կենսական նշանակություն ունեցող ջրային ուղին։

«Ի վերջո, Հորմուզի նեղուցի «շշի բերանը» խցանել է Դոնալդ Թրամփը, այլ ոչ թե մենք, բայց մենք շահագրգռված ենք այն նորից բացելու հարցում»,- ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Պիստորիուսը: Նա հավելել է, որ նեղուցի բացումը կամ դրանով անվտանգ անցումը բխում է Եվրոպայի շահերից, մեր էներգամատակարարման և տնտեսության վերականգնման շահերից:

Նախարարը նշել է, որ նեղուցի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ցանկացած համաձայնություն կպահանջի Իրանի և Օմանի աջակցությունը։ Բեռլինը բազմիցս հեռավորություն է պահպանել Իրանի դեմ Թրամփի արշավից, թեև պաշտոնյաները զերծ են մնացել հակամարտության մեջ ԱՄՆ-ին մեղադրելուց։

Երբ ապրիլին Թրամփը դաշնակիցներից պահանջել է օգնել վերաբացել կամ անվտանգ դարձնել Հորմուզի նեղուցը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ պատերազմը «ՆԱՏՕ-ի գործը չէ»:

Մերցն ու Պիստորիուսը քննադատել են նաև Միացյալ Նահանգներին՝ Իրանին հարվածելուց առաջ դաշնակիցների հետ չխորհրդակցելու համար։

  • Կիսվել: