չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ապրիլի 1-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և պաշտոնական այլ անձինք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 31-ին, Գերմանիայի նախագահը տիկնոջ հետ պաշտոնական այցով Հայաստանում էր։

Նույն օրը Ադրբեջանի Արտգործնախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը։

Նրան խիստ բողոքել են Հայաստան այցով գտնվող՝ Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցերում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ։ Ադրբեջանը դա անվանել է «բաց քաղաքական սադրանք» և «գերմանական կողմին կոչ արել հրապարակավ ներողություն խնդրել նշված գրառման համար»։

Ընդգծվել է, որ Գերմանիայի նախագահի հրապարակումը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սատարելու հայտարարությանը և խաթարում է ընթացող խաղաղ գործընթացը։ Ադրբեջանին դուր չի եկել նաև այն, որ գրառման մեջ հիշատակվում է արցախահայությունը։

  • Կիսվել: