հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գերմանիայի կանցլերը հայտնել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու պայմանը

Գերմանիայի կանցլերը հայտնել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու պայմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ նրա մոտ չի տեսել ձգտում՝ փոխելու Ուկրաինայի հարցով դիրքորոշումը: Այս մասին Շոլցն ասել է t-online պորտալին տված հարցազրույցում:

Կանցլերը նշել է, թե Մոսկվան չի հասել որևէ նպատակի, որի մասին նշել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկին:

Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու միակ հնարավորությունը Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղ համաձայնագրի կնքումն է: Նա կրկին կոչ է արել ՌԴ-ին զորքերը դուրս բերել Ուկրաինայի տարածքից:

Գերմանիայի կանցլերն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի միանալու հավանականությանը՝ հայտարարելով, որ այդպիսով Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի քան երբևէ ամուր կլինի:

  • Կիսվել: