շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Գերմանիայի կանցլերի թեկնածուն մտահոգված է Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերով

Գերմանիայի կանցլերի թեկնածուն մտահոգված է Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերով

Գերմանիայի ընդդիմության առաջնորդ և հաջորդ կանցլերի պաշտոնի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի վրա սահմանած վերջին մաքսատուրքերի կապակցությամբ, հայտնում է Reuters-ը։

 

«Մաքսատուրքերը երբեք էլ լավ գաղափար չեն եղել առևտրային քաղաքականության մեջ հակամարտությունները լուծելու համար»,- ասել է նա փետրվարի 23-ին կայանալիք ընտրություններից առաջ իր պահպանողական «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարի ժամանակ:

Ըստ Մերցի, մաքսատուրքերի հետևանքները, ի վերջո, «բեռ կդառնան ամերիկացի սպառողների համար» և դրանով իսկ երկրում դիմադրություն կստեղծեն:

Նա հավելել է, որ Եվրամիությունն այժմ պետք է միավորի ուժերը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ մտնելու համար։

  • Կիսվել: