երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Գերմանիայի արտաքին գործերի նախարար. «Ռուսաստանի վտանգը չի կարելի թերագնահատել»

Գերմանիայի արտաքին գործերի նախարար. «Ռուսաստանի վտանգը չի կարելի թերագնահատել»

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կարծում է, որ «Ռուսաստանի վտանգը Գերմանիայի համար» չի կարելի թերագնահատել։ Նա այս մասին ասել է Funke մեդիա խմբի հետ հարցազրույցում։

«Ռուսաստանը նաև անմիջականորեն սպառնում է մեր կյանքին Գերմանիայում՝ խաղաղության և ազատության մեջ», - կարծում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, հաղորդում է DW-ն։

Նա Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ պաշտպանության ծախսերը և դրանց հետ կապված ենթակառուցվածքները ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու որոշումները գնահատել է որպես «ճիշտ և անհրաժեշտ»։

  • Կիսվել: