չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև, որպեսզի աջակցություն հայտնի Ուկրաինային: Այս մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի արտգործնախարարությունը։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա փակուղային իրադրությունը, չափազանց կարևոր է, որ մենք՝ եվրոպացիներս, ցույց տանք, որ անվերապահորեն կանգնած ենք Ուկրաինայի կողքին և նրան աջակցում ենք հատկապես հիմա: Ուստի ես այսօր ժամանել եմ Ուկրաինա», - նշված է Բերբոքի անունից տարածված հայտարարության մեջ։

Ըստ Բերբոքի՝ Գերմանիայի հաջորդ կառավարությունը նույնպես կշարունակի աջակցել Ուկրաինային։

«Այսօր մենք Ուկրաինային տրամադրում ենք ևս 130 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն և միջոցներ կայունացման համար», - հավելել է նա։

Ըստ DPA գործակալության՝ Բերբոքի այցի մասին նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

 

  • Կիսվել: