Գերմանիան Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար ներողություն է խնդրել Ադրբեջանի ճնշման ներքո. Ալիև
Գերմանիան ի սկզբանե հրաժարվել է անհապաղ ներողություն խնդրել այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակել էր օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի պատկերը, սակայն հետագայում դա արել է Ադրբեջանի ճնշման ներքո. նման պնդում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ սկզբում գերմանական կողմը չի ցանկացել հրապարակային ներողություն խնդրել՝ սահմանափակվելով միայն «Մեր մեջ ասած՝ դա սխալ էր» խոսքերով։
«Սակայն Ադրբեջանը պնդել է, որ պաշտոնական ներողություն խնդրեն, դրանից հետո Գերմանիան ստիպված է եղել դա անել», - ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Դյորտե Դինգերն ապրիլի 1-ին ներողություն էր խնդրել Ադրբեջանից՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի պաշտոնական սոցցանցային էջում օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի լուսանկարի հրապարակման և արցախցիների թեմային անդրադարձի համար: