չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Գերմանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում բողոքի ակցիաները ճնշելու պատասխանատուների դեմ

Գերմանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում բողոքի ակցիաները ճնշելու պատասխանատուների դեմ

Գերմանիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում բողոքի ակցիաները ճնշելու համար պատասխանատու անձանց դեմ:

«Գրեթե երեք ամիս Վրաստանի բնակիչները բողոքում են՝ հանդես գալով Եվրամիության կազմում ապագայի օգտին և երկրի ղեկավարության կուրսի դեմ։ Նրանք շարունակում են բախվել ահաբեկումների, ձերբակալությունների և բռնությունների: Այսօր Գերմանիան լրացուցիչ արգելքներ է սահմանել մի շարք պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Վրաստանում բողոքի ակցիաները ճնշելու համար»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:

  • Կիսվել: