կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գերմանիան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին՝ Մոսկվային մեղադրելով կիբեռլրտեսության մեջ

Գերմանիան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին՝ Մոսկվային մեղադրելով կիբեռլրտեսության մեջ

Կիբեռհարձակումների հետևում կանգնած է APT 28 խումբը, որը կապված է ռուսական ռազմական հետախուզության՝ ГРУ-ի հետ, գրում է Ամերիկայի Ձայնը։

 

Գերմանիան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին՝ Մոսկվային մեղադրելով գերմանական ռազմա-արդյունաբերական ու օդատիեզերական ձեռնարկությունների դեմ կիբեռհարձակումների, ինչպես նաև Գերմանիայի իշխող կուսակցության դեմ գործողությունների մեջ։

 

Այս մասին երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարը․ «Արտգործնախարարը խորհրդակցությունների համար Բեռլին է կանչել դեսպան [Օտտո] Գրաֆ Լամբսդորֆին»։

 

Ըստ խոսնակի, կիբեռհարձակումների հետևում կանգնած է APT 28 խումբը, որը կապված է ռուսական ռազմական հետախուզության՝ ГРУ-ի հետ:

 

Լամբսդորֆն առնվազն մեկ շաբաթ կանցկացնի Բեռլինում, որից հետո կվերադառնա Մոսկվա՝ հավելել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: